168.am-ը գրում է.

Երկրորդ ժամկետով Աբխազիայի նախագահ ընտրված Ռաուլ Խաջիմբայի պաշտոնակալման արարողությունը կկայանա հոկտեմբերի 9-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի վարչակազմում:

«Պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին Սուխումում»,-ասել է գործակալության զրուցակիցը: «Ըստ օրենքի, ընտրված նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք է կայանա ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից երեսուն օր հետո: Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Կենտրոնական ընտրական հանժնաժողովը հրապարակել էր սեպտեմբերի 9-ին:

Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է սեպտեմբերի 8-ին: Հաղթանակ է տարել գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում է անցկացնել կրկնական ընտրություններ եւ պնդում է, որ երկրորդ փուլում թեկնածուներից ոչ մեկը բավարար քանակությամբ ձայներ չի հավաքել նախագահ ընտրվելու համար: Աբխազիայի գերագույն դատարանը սեպտեմբերի 20-ին հրաժարվել է բավարարել նախագահական ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի հայցը երկրորդ փուլի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել այդ որոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել