Անպատմելի համեղ կեքս, որի հիմնական բաղադրիչը խտացրած կաթն է։ Կանչեք ընկերներին թեյ խմելու, և բոլորը կխնդրեն ձեզանից այս թխվածքի բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 120 գ ալյուր
  • 4 ձու
  • 380 գ խտացրած կաթ
  • 50 գ կարագ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1 փաթեթ վանիլային շաքար

Պատրաստման եղանակը

1. Խտացրած կաթն ու ձուն հարել, ավելացնել հալեցրած կարագն ու էլի հարել։

2. Ստացված զանգվածի մեջ լցնել փխրեցուցիչով ալյուրը, ավելացնել շաքարավազը, նորից լավ հարել։

3. Խմորը լցրեք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ։ Թխել 150 աստիճանի տակ, 35 րոպե։

4. Պատրաստի կեքսը 10 րոպե թողնել ձևամանի մեջ, հետո հանել և թողնել՝ լրիվ սառչի։

5. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի ցանել և մեծ կտորներով կտրատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել