Aysor.am-ը գրում է.

Վերջին մեկուկես տարվա ընթացքում իշխանությունների կողմից չի եղել մի քայլ, որն աշխարհասփյուռ հայերին կշահագրգի վերադառնալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով լոսանջելեսյան ասուլիսում ՀՀ վարչապետի հայտնած այն մտքին, որ աշխարհի բոլոր հայերը պետք է ՀՀ անձնագիր ունենան։

«Նման հայտարարությունները պղտոր ջրում ձուկ որսալու նման բան են։ Երբ գործող իշխանությունները քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, միայն այդ ժամանակ կկարողանանք ասել՝ այդ ամենն իր արդյունքը կտա, թե ոչ։ Այս պահի դրությամբ ՀՀ անձնագրեր ունենալու հայտարարությունն ընդամենը միտք է, որն արտահայտել է Նիկոլ Փաշինյանը։

Դրանից այն կողմ ես որևէ քայլ չեմ տեսել, որ կձեռնարկեին թե նախկին, թե ներկա իշխանությունները՝ հատկապես, որ դա գործող իշխանությունների ծրագիրն է։ Իրենք էլ հենց այս մեկուկես տարվա ընթացքում պետք է ձեռնարկեին։ Տեսնենք՝ Լոս Անջելեսից վերադառնալուց հետո ՀՀ Վարչապետն այս ուղղությամբ ինչ քայլեր կձեռնարկի», - նշեց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել