Եթե ձեր երկրորդ կեսը նկատողություն է արել ձեր արտաքինի վերաբերյալ, մի շտապեք վիրավորվել նրանից: Ի վերջո, դա կարող է փրկել ձեր կյանքը, ինչպես Անգլիայի Սալֆորդ քաղաքից Լուիզա Սթիվենս-Պանտոյայի դեպքում, որը չէր կասկածում իր մոտ առաջացած սարսափելի հիվանդության մասին:

Կինը մեծացնում էր երկու դուստրերին և խենթի նման սիրում էր երիտասարդ ամուսնուն՝ Օլիվերին: Հենց նա էլ օգնել է կնոջը վտանգավոր հիվանդության հայտնաբերման հարցում: Մի անգամ առավոտյան, երբ զույգը պառկած էր անկողնում, կատակում և վայելում էր արժանի հանգիստը, ամուսինն առաջին հայացքից կոպիտ թվացող մեկնաբանություն է անում՝ ասելով, որ կնոջ կուրծքը տարօրինակ տեսք ունի, գրում է The Sun-ը:

Фото © Facebook / Louise Stephens-PantojaԱմուսնուց վիրավորելու փոխարեն Լուիզան լսում է նրա խոսքերը: Օլիվերը բացատրում է, որ նրա կրծքին տաօրինակ գոյացություն կա, որը հնարավոր է նկատել միայն պառկած դիրքում: Անգլուհուն դա անհանգստացնում է, և նա որոշում է հիվանդանոց գնալ, որտեղ շուտով նրան տեղեկացնում են սարսափելի ախտորոշման՝ կրծքագեղձի քաղցկեղի մասին:

Լուիզայի հայրը և տատը մահացել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, իսկ պապը՝ թոքերի քաղցկեղից: Կինը հասկանում էր, թե որքան անողոք է հիվանդությունը, և ոչ մի լավ բան չէր սպասում, բայց որոշում է պայքարել մինչև վերջ: 48-ամյա անգլուհին ստիպված էր մաստեկտոմիայի ենթարկվել՝ կրծքագեղձի հեռացման: Բայց հիմա նա իրեն շատ ավելի լավ է զգում և հույս ունի հաղթահարել հիվանդությունը: Եվ բոլոր տղամարդկանց խնդրում է, որ չվախենան Օլիվերի նման «կոպիտ» լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել