Hraparak.am-ը գրում է.

ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի ներկայացման ժամանակ մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որի վրա սենսացիոն այս լրահոսների ժամանակ առանձնապես ուշադրություն չդարձրեց։ 

Մասնավորապես, երբ Փաշինյանը և նոր ԺՊ-ն ներկայացնում էին վերջինիս, տեսախցիկները արձանագրում էին այնտեղ հավաքված Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դեմքերը։ 

Այդ օրը առնվազն մի քանի տասնյակ ԱԱԾ-ական դեմք ցուցադրվեց։ Մի հիանալի նվեր օտար երկրների հատուկ ծառայությունների համար։

Նշենք, որ հատուկ օպերացիաների ժամանակ՝ երբ ԱԱԾ-ը որևէ տեղ մտնում է փաստաթղթեր ստուգելու, առգրավելու, մի խոսքով՝ երբ որևէ տեղ  «շնորհքով ներխուժում է», բոլորը կրում են սև դիմակներ։

Բնականաբար, ԱԱԾ նոր տնօրենի ներկայացման ժամանակ դահլիճում ավելի բարձրաստիճան սպաներ էին հավաքված։Մնում է մխիթարվել, որ գոնե ԱԱԾ կայքում այդ տեսանյութը տեղադրված չէ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել