Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը արցախա-ադրբեջանական սահմանին սպասվող Մամեդյարով-Մնացականյան հանդիպման նախաշեմին ցույց է տալիս, որ Ադրբեջանի կեղծ կառուցողականության պաշարը սպառվել է, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բանակցություններ վարելու իր քաղաքականությունը: Վերջերս ադրբեջանական ԱԳՆ-ն բաց տեքստով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում կրակոցների ներքո բանակցություններ անցկացնելու մեջ: Այսինքն, Ադրբեջանը փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա», - նշեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, սահմանային լարվածության աճը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցերի նախաշեմին նորություն չեն: «Դա Ադրբեջանի սովորական ձեռագիրն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել