168.am-ը գրում է.

Մշտական բնակչության թիվը 2019-ին 8200-ով կրճատվել է, 150-ով նվազել է ծնունդների թիվը, բարձրացել է մահացության ցուցանիշը: Իսկ արտաքին միգրացիայի պարագայում էլ ունենք -6 ցուցանիշը, որը նույն 2018-ին արձանագրված ցուցանիշն է, իհարկե, մի փոքր դրական միտում կա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«2019-ի վեց ամիսների կտրվածքով մշտական բնակչության թիվը 2018-ի համեմատ նվազել է. 2019-ին ունենք 2 միլիոն 961 հազար մշտական բնակչություն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակչության թիվը դրանից 8200-ով ավելի էր»,- շեշտեց տնտեսագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել