Բոլոր ժամանակների ամենաճանաչված ու խարիզմատիկ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը ցնցեց աշխարհը ոչ միայն իր հարաբերականության տեսությամբ, այլ նաև հանճարեղ ու սարկաստիկ մտքերով, որոնք մինչև օրս կարող են ամբողջությամբ շրջել ընթերցողի կյանքը։ 

Մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենահայտնի հրեաներից մեկի 20 սարկաստիկ մտքերին, որոնք ոչ միայն բացահայտում են գիտնականի ներաշխարհը, այլ նաև փոխում են յուրաքանչյուրիս ներաշխարհը՝ այն ավելի հարուստ ու գիտելիքով զինված դարձնելով։ 

1. Կա միայն երկու անսահմանություն՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը։ Չնայած տիեզերքի առումով ես այնքան էլ վստահ չեմ։ 

2. Միայն հիմարն ունի կարգուկանոնի կարիք, հանճարը իշխում է քաոսին։ 

3. Թեորիան՝ երբ ամեն ինչից տեղյակ ես, բայց ոչինչ չի աշխատում։ Պրակտիկան՝ երբ ամեն ինչ աշխատում է, բայց չգիտես, թե ինչու։ Մենք միավորում ենք պրակտիկան ու թեորիան․ ոչինչ չի աշխատում, ու ոչ ոք չգիտի, թե ինչու։ 

4. Կյանքն ապրելու երկու ձև կա․ մեկը, երբ չես հավատում հրաշքներին, մյուսը, երբ ապրում ես այնպես, ասես շուրջբոլորդ ամեն ինչ հրաշք է։ 

5. Մենք բոլորս էլ հանճար ենք, բայց եթե ձկանը դատես իր ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա իր կյանքը կապրի՝ այդպես էլ վստահ լինելով, որ հիմար է։ 

6. Միայն նրանք, ովքեր աբսուրդ որոշումներ են կայացնում, կարող են հասնել զարմանալի արդյունքների։ 

7. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը, քանի որ գիտելիքը ավարտվում է, իսկ երևակայությունը սահմաններ չունի։ 

8. Անիմաստ է ամեն օր նույն բանն անել ու սպասել նոր արդյունքի։ 

9. Կյանքը նման է հեծանիվի։ Որպեսզի կարողանաս հավասարակշռություն պահել, պետք է շարունակես շարժվել։ 

10. Ծովային հիվանդություն ինձ մոտ առաջացնում է ոչ թե ծովը, այլ մարդիկ։ Բայց վախենամ՝ գիտությունը դեռ այս հիվանդության դեմ պայքարելու դեղամիջոց չի գտել։ 

11. Մի՛ ձգտիր հաջողության, այլ ձգտիր ապրել։ 

12. Ինչքան շատ փառքի է հասնում մարդը, այնքան ավելի հիմար է դառնում։ 

13. Ես հաղթահարեցի 2 պատերազմ, 2 կանանց ու Հիտլերին։ 

14. Երբեք մի՛ մտածեք ապագայի մասին, այն առանց այդ էլ շատ արագ է գալիս։ 

15. Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք նոր բան չի փորձել։ 

16. Եթե իմ հարաբերականության տեսությունը հաստատվի, ապա գերմանացիները կասեն, որ ես գերմանացի եմ, իսկ ֆրանսիացիները՝ որ ես աշխարհի քաղաքացի եմ։ Իսկ եթե այն չհաստատվի, ֆրանսիացիները կպնդեն, որ ես գերմանացի եմ, իսկ գերմանացիները՝ որ ես հրեա եմ։ 

17. Եթե դուք չեք կարողանում որևէ բան բացատրել 6 տարեկան երեխային, ապա ինքներդ հաստատ դա չեք հասկանում։ 

18. Տրամաբանությունը ձեզ կարող է Ա կետից Բ կետը հասցնել, իսկ երևակայությունը՝ որտեղ որ ցանկանաք։

19. Հաղթելու համար խաղալ է պետք։ 

20. Եթե ձեր դարակի թափթփվածությունը նշանակում է, որ դուք թափթփված եք, ապա ի՞նչ է նշանակում ձեր դարակի դատարկությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել