Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի երևանյան այցին բոլորովին այլ օրակարգային թեմաներ կլինեն, երկու երկրներն էլ ունեն մեր իշխանություններին ներկայացված հստակ կոշտ պահանջներ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ին սպասվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, որի մասնակցելու համար Երևան կժամանեն Պուտինը և Ռոուհանին:

«Նախևառաջ Իրանը պահանջել է, որ մենք անցնենք Իրանի հետ կոնկրետ առևտրային գործունեության ոչ դոլարային համակարգի միջոցով, այսինքն՝ ազգային արժույթով: Այլ հարցեր ևս կան, և քիչ է, որ հայկական կողմից միայն ասեն, որ մենք Սիրիայում հումանիտար առաքելության ենք մասնակցել, դա այդքան էլ կարևոր չէ: Առավել կարևոր հարցեր կան, մանավադ որ հարկաիրանական ալիք է բարձրացվել Սաուդյան Արաբիայի նավաթամշակման գործանների հետ կապված»,- ասաց քաղաքգետը:

Ռուսաստանի դեպքում, ըստ Շաքարյանցի, կան նաև տնտեսական պահանջներ: «Հարցը բավական կոշտ է դրված, կամ դուք նորմալ լուծում եք հարցերը ՌԴ-ի երկաթգծերի հետ, կամ մենք խզում ենք պայմանագիրը և թքած ունենք, թե ինչ եք մտածում: Եթե հարցը չլուծվեց, վաղը չէ մյուս օրը խնդիրները ձնաթափի նման կլինեն և չենք հասկանա, թե մեզ համար որ հարցն է կարևոր, որովհետև երբ հայկական կողմը սկսում էր նման կարգի արշավ ՌԴ-ի դեմ, պետք է մտածեր, թե ինչի դա կբերի»,- ասաց նա և նշեց, որ ՌԴ-ն կարող է նման դիրքորոշում ներկյացնել և ասել, որ եթե դուք որոշել եք խզել կապերը, բնական գազի դիմաց վճարեք Իրանի առաջարկած գնով: 

«Մենք դա հասկանում ենք, բայց մեր կառավարությունը դժվար դա հասկանա, երևի թե դուխով են շատ, դրա համար ուզում են անտեսել և՛ Իրանին, և՛ ՌԴ-ին: Չնչին նշանակություն ունեցող քայլերով երբեք ոչինչ չի ստեղծվում ու կառուցվում, պետք է մասնակցել, պետք է կողմնորոշվել՝ կամ դու օգտագործված նյութ ես, կամ դու հեռանկարնային նյութ ես: Հեռանկարանային նյութ լինելու համար պետք է լինես օգտակար Իրանին, ՌԴ-ին և ինչու ոչ նաև Չինաստանին, որը 25 տարվա գործարք է արդեն կնքել Իրանի հետ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել