Tert.am-ը գրում է.

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մաղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին (այժմ՝ «Մուլտի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է՝ նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել