Աղավնի: Լցվում եք էներգիայով, դառնում գրավիչ ու հաջողակ: Երբ սիրահարված եք, սիրում եք ոչ միայն զուգընկերոջը, այլև ամբողջ աշխարհը: Հաճելիորեն զարմացնում եք, վարակում դրական տրամադրությամբ, էներգիայով:

Ձի: Կարողանում եք սիրել, ատել, քայլել նախանշված նպատակներին հասնելու ճանապարհով՝ ոչնչացնելով բոլոր խոչընդոտները: Երբ սիրում եք, զգացմունքային եք, վառ զգացմունքները ձեզ դուր են գալիս: Շտապեցնում եք իրադարձությունները, ցանկանում եք ստանալ ամեն ինչ հենց այս պահին: Սիրային հարաբերություններում կրքոտ եք:

Օդում գտնվող պալատ: Երբ սիրահարված եք, կտրվում եք ամեն ինչից, դառնում երազկոտ: Երազում եք ամենալավի ու անհնարինի մասին: Առեղծվածային, հանելուկային, միևնույն ժամանակ՝ գրավիչ եք դառնում:

Տուն: Ռեալիստ եք, պրակտիկ: Երբ վստահ եք, որ զգացմունքները փոխադարձ են ու ամուր, սկսում եք զարգացնել դրանք, լրջացնում: Ձեր բոլոր քայլերն ու գործողություններն ուղղված են նրան, որ զուգընկերն իրեն լավ ու երջանիկ զգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել