Շոկոլադե դեսերտ, որը պատրաստելու համար ձու և կաթ պետք չի լինի:

«Խենթ կարկանդակ»

Բաղադրիչները խմորի համար՝

  • 3 բաժակ ալյուր
  • 2 բաժակ շաքարավազ
  • 1,5 բաժակ սառը ջուր
  • 2 թ/գ սոդա
  • 2 ճ/գ քացախ
  • 0,5 թ/գ աղ
  • 1 բաժակ բուսական յուղ
  • 0,5 բաժակ կակաոյի փոշի
  • 12 գ վանիլին

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 4 ճ/գ շաքարավազ
  • 0,25 բաժակ կակաոյի փոշի
  • 1,5 բաժակ ջուր (կամ 0,75 բաժակ կաթ + 0,75 բաժակ ջուր)
  • 2 ճ/գ օսլա

Պատրաստումը՝

1. Ամանի մեջ լցրու խմորի համար բոլոր փշրվող բաղադրիչները:

2. Լցրու քացախը, ջուրը և բուսական յուղը:

3. Խառնիր, խառնուրդը լցրու կարագով պատված երկմասանոց ձևամանի մեջ: Դիր մինչև 170-180 աստիճան տաքացված ջեռոցը մոտ 25-30 րոպեով:

4. Հանիր, սառեցրու և դիր ափսեի մեջ:

5. Կաթսայի մեջ լցրու 1,5 բաժակ ջուրը: Ավելացրու շաքարավազ, կակաոյի փոշի և խառնիր:

6. 1/4 բաժակ ջրի մեջ լուծիր 2 ճ/գ օսլան, բարակ շիթով լցրու կաթսայի մեջ: Դիր վառարանի վրա:

7. Հենց սկսի խտանալ, վերցրու կրակի վրայից, թող սառչի, լցրու տորթի վրա:

шоколадный пирогшоколадный пирог

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել