Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն Է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող Էներգիայի ձեռքբերման գործում: Այդ մասին Google-ի ղեկավար Սունդար Փիչային հայտնել Է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացված մամուլի ասուլիսում:

«2017 թվականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են վերականգնվող Էներգիայի հաշվին: Այս շաբաթ մենք կատարել ենք մեր պատմության մեջ վերականգնվող Էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթե կեսն արտադրվելու Է Եվրոպայում տասը նոր Էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Կնքված համաձայնագրերի արդյունքը կդառնան ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ներդրումները ԵՄ-ի նոր Էներգետիկական ենթակառուցվածքում»,-ասել Է Փիչային:

Նա նշել Է, որ խոսքը վերաբերում Է Բելգիայում մեկ նախագծի, Դանիայում՝ հինգ, Շվեդիայում՝ երկու եւ Ֆինլանդիայում՝ եւս երկու նախագծի: «Այստեղ՝ Ֆինլանդիայում, երկու նախագիծ Է հողմային Էներգիայի բնագավառում, դրանք Էներգիա կտան 255 մեգավատտ ծավալով: Դա ավելի քան կրկնակի կավելացնի այս երկրում մեր կողմից օգտագործվող վերականգնվող Էներգիայի ծավալը»,- ասել Է նա:

Ավելի վաղ Google-ի ղեկավարն իր բլոգում գրել Է, որ ընդամենն ընկերությունը 18 նոր համաձայնագիր Է կնքել ամբողջ աշխարհում, խոսքը 1,6 հազար մեգավատտի չափով վերականգնվող հողմային եւ արեւային Էնեերգիայի մասին Է: Փիչային հայտնել Է նաեւ, որ հաջորդ երկու տարում ընկերությունը 3 մլրդ եվրո կներդնի Եվրոպայում իր դատա-կենտրոնների ընդլայնման գործում:

Դա, նրա խոսքով, եվրոպական ինտերնետ-ենթակառուցվածքի բնագավառում ներդրումները 2007 թվականից ի վեր կավելացնի մինչեւ 15 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել