Աստվածաշնչի որոնման և հետազոտման ինստիտուտի (BASE) ներկայացուցիչները հայտարարել են, որ հայտնաբերել են Պողոս առաքյալի նավի խորտակման ենթադրյալ վայրը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքէջում։

Նշվում է, որ հետազոտողները խարիսխներ են գտել, որոնք ենթադրաբար Մալթայում են գցվել Պողոս առաքյալի նավից։

Ջրասույզները խարիսխը գտել են կղզու հարավային ափի մոտ, Սուրբ Թոմասի ծովախորշում։

Քրիստոնեկան ավանդույթի համաձայն՝ խորտակումը տեղի է ունեցել մեր թվարկության 60 թվականին։ Նավը ծանծաղուտի մեջ է խրվել՝ չնայած գցված խարիսխներին։ Նավում գտնվողները փրկվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել