Ղազախստանում պոլիէթիլենային փաթեթներից մինչև 2025 թվականը լիովին հրաժարվելու վերաբերյալ որոշում է ընդունվել։ Այս մասին գրում է «Խաբար 24» կայքը։

Նշվում է, որ Ղազախստանի տարածքում լիովին կարգելվի պլաստիկե փաթեթների վաճառքը։ Ներկայումս դրանք երկրի շրջաններում անվճար են բաժանվում։

Բնապահպանության, երկրաբանության և բնական պաշարների նախարարության, Ատամեկեն ազգային պալատի և Ղազախստանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարները հավանություն են տվել այս նախաձեռնությանը, որի հեղինակները ենթադրում են, որ այս որոշումը կօգնի կրճատել պլաստիկի օգտագործումը 30%-ով։

Նշվում է, որ պլաաստիկե փաթեթները կփոխարինվեն թղթե փաթեթներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել