Վահե Ավետյանի ծեծի արդյունքում Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի մասով հայրենի «քաղհասարակությունը» լռում է։

Վահե Ավետյանի ծեծը դաժան էր, բիրտ ու հակաժողովրդական, իսկ Արա Մխիթարյանի ծեծը՝ թավշյա, ոչ բռնի և ժողովրդական։

Սա երկակի ստանդարտ չէ, սա որևէ ստանդարտի, սկզբունքի ու բարոյականության բացակայություն է։

Հ.Գ. Աղոթքներս Արայի առողջության ու ապաքինման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել