Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրուն խոստովանել է, որ որդին 12 տարեկանում՝ մինչև «Սպորտինգ» տեղափոխվելը երկրպագել է «Բենֆիկային»։ 

«Խոսել էի «Սպորտինգի» ներկայացուցիչների հետ, որոնք ուզում էին Կրիշտիանուն փորձաշրջան անցներ թիմում։ Ես միշտ «Սպորտինգին» եմ երկրպագել, դրա համար էլ համաձայնեցի։ «Սպորտինգի» հանդեպ սերը հորիցս էր ինձ անցել։ Կրիշտիանուն «Բենֆիկային» էր երկրպագում՝ իր հոր պատճառով։ Բայց հենց որ հայտնվեց «Սպորտինգում», այդ ակումբի իսկական երկրպագու դարձավ ու մինչ օրս էլ մնում է այդ թիմի երկրպագուն։

Երբ խոսեցին, առաջին իսկ րոպեներից զգացի նրա տրամադրվածությունը։ Նա դեռ չէր հասցրել պատասխանել, բայց ես արդեն ամեն ինչ գիտեի։ Երբ հեռախոսով հետս խոսելիս նա լաց եղավ, ես ասացի․ «Տղաս, մայրիկը կողքիդ է, բայց դու պիտի շարունակես պայքարել հանուն ֆուտբոլի, եթե դա իսկապես այն է, ինչով ուզում ես զբաղվել»։ Արդյունքն ակնհայտ էր։ Նա որոշել էր, որ ուզում է ֆուտբոլիստ դառնալ, ու աշխատում էր, որ դառնա այնպիսին, ինչպիսին հիմա է։ Կրիշտիանուն շատ վեր բարձրացավ ու դեռ շատ բան կարող է տալ ֆուտբոլին»,- Ավեյրուի խոսքերնէ  փոխանցում Maisfutebol-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել