Panorama.am-ը գրում է․

«Ամենամտահոգիչ բանը, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս»,- լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին։ 

Նա նշեց, որ նա գտնվում է իրենց վերահսկողության տակ, ՊՆ-ի հոսպիտալում է։ Հարցին՝  հետևողական լինելո՞ւ եք, որ այս գործի առումով կոծկումներ չլինեն, նախարարը պատասխանեց. «Անգամ փոքր կասկած թող չլինի: Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետևողական լինելու, այլև կառավարության բոլոր անդամները»:

Նա նշեց, որ ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով:

«Մեղավորներն իրենց պատիժը կստանան»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին,  ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ,  ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել