Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող ռեփերն է դարձել Forbes ամերիկյան հրատարակության վարկածով:

Նրա վաստակը կազմել է 150 մլն դոլար: Ուեսթին հաջողվել է հիփ-հոփ կատարող Ջեյ-Զիին առաջին տեղից հետ մղել Adidas ընկերության հետ պարտավորագրի շնորհիվ, որի հետ գործակցությամբ թողարկել է Yeezy մարզակոշիկները: Ջեյ-Զին (իսկական անունը՝ Շոն Քարթեր) երկրորդ դիրքն է զբաղեցրել՝ վաստակելով 81 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում Դրեյքն է՝ 75 մլն դոլարով: Թոփ 10-ում տեղ են գտել նաեւ հիփ-հոփ կատարողներ Դիդին (70 մլն դոլար), Թրևիս Սքոթը (58 միլիոն), Էմինեմը (50 միլիոն), DJ Khaled-ը (40 միլիոն), Քենդրիք Լամարը (38,5 միլիոն ), Միգոսը (36 միլիոն) եւ Դոնալդ Գլովերը, որը հայտնի է նաև Childish Gambino անունով: Նա վաստակել է 35 մլն դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել