Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Իրանին ռազմական պատասխանի մի քանի տարբերակ կպատրաստի, հայտնում է Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ պետության ղեկավարին կներկայացնեն երկրի ներսում հնարավոր ռազմական հարվածի և մի շարք այլ «պատասխան գործողությունների» թիրախների ցուցակը: Բացի այդ՝ նրան նախազգուշացվելու է, որ ցանկացած հարված կարող է լայնամասշտաբ ռազմական հակամարտության վերածվել:

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ազգային նավթային ընկերության տարածքում հրդեհ է բռնկվել, ինչին նախորդել է պայթյունը, որը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են Եմենի հուսիտ ապստամբները «Անսար Ալլահ» շարժումից: Օգոստոսին նրանք Samad-3 անօդաչու սարքերով հարվածել են նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին:

Ապացույցները, որ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման հետևում, ԱՄՆ-ում պատրաստվում են ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հաջորդ շաբաթ: Սաուդյան Արաբիան ևս հայտարարել է, որ նման տեղեկություններ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել