Երկու քույրեր՝ 54-ամյա Ամանդա Ուիլյամսը և 57-ամյա Ժակլինը, որոնք ապրել են տարբեր երկրներում, մահացել են նույն ախտորոշմամբ մեկ օրվա ընթացքում: Այդ մասին հայտնում է Metro հրատարակությունը:

Սեպտեմբերի 5-ին Ամանդա Ուիլյամսը պլանավորում էր թռչել անգլիական Լայստերշիր կոմսության Շեպշեդ քաղաքից գերմանական Ինգոլշտադտ քաղաք՝ այցելելու քրոջը՝ Ժակլինին, որը գտնվում էր հիվանդանոցում ծանր վիճակում:

Սակայն կինը չի հասցրել թռչել. նույն օրը նա վատ է զգացել: Ամանդային տեղափոխել են Գլենֆիլդի հիվանդանոց և կենսապահովման համար միացրել արհեստական շնչառության սարքին:

Երկու քույրերը նույն օրը մահացել են առանց գիտակցության գալու: Երկուսի մահվան պատճառն էլ գանգուղեղային արյունահոսությունն է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել