168.am-ը գրում է․

Մինսկը որոշում է ընդունել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի եւ բռնադարձման պարզեցման համաձայնագիր ստորագրելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

«Պետության ղեկավարն ընդունել է որոշում, որն այսօր կհրապարակվի, Եվրամիության հետ այցագրերի տրման եւ բռնադարձման պարզեցման շուրջը համաձայնագիր ստորագրելու մասին»,- լրագրողներին հայտարարել է Գլազը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել