Armenpress.am-ը գրում է․


«Իմելդա» արեւադարձային փոթորիկն առվազն երկու մարդու կյանք Է խլել ԱՄՆ-ի Տեխասի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Տեղի ոստիկանապետի խոսքով՝ նախօրյակին 40-50 տարեկան տղամարդը խեղդվել Է՝ փորձելով բեռնատարով հաղթահարել 2,5 մետր խորությամբ ջրահոսքը:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը տեղեկացրել Էր զոհված մեկ այլ տղամարդու մասին, որը խեղդվել Է իր ձիուն փրկելու փորձ անելիս:
Եղանակային պայմանների կապակցությամբ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը սեպտեմբերի 19-ին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել նահանգի 13 օկրուգի տարածքում: Հյուսթոն քաղաքի օդանավակայաններում ավելի քան 900 ավիաչվերթ Է չեղարկվել անբերանպաստ եղանակային պայմանների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել