Պետականության կերտումը հետաքրքիր ու ծանր ընթացք է` թափթփվածությունից պատասխանավություն, ինքնահիացումից ինքնասահմանափակում, փորձությունից փորձառություն, կռահումից գիտակցում, դիլետանտիզմից պրոֆեսիոնալիզմ, տաքգլխությունից սառնասրտություն, մակերեսայինից խորքային, փայլատակումից համակարգում, ցանկալիից իրականանալի, անտարբերությունից ներգրավվածություն, հրամայումից առաջնորդում, զգայականից վերլուծական, արձագանքումից նախաձեռնում, մեծարումից արժևորում, գոռոզությունից հպարտություն, տնայնությունից հանրայնություն, սանձարձակությունից համարձակություն, քարացումից պրպտում, շարժից ընթացք, մեղեդիից սիմֆոնիա, ճահճացումից հարահոսում, պարտադրանքից խրախուսանք, կաղապարվածությունից սկզբունքայնություն, սպառումից նվիրում, կատարումից կենսագործում, պնդումից փաստարկում, պատճենումից արարում, վայելումից կառուցում:
Եվ սա է մեր ճանապարհը` ուզենք, թե չուզենք:
Կեցցե՛ հայոց պետականությունը:

#ՀՀ28

#սեպտեմբեր21

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել