Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բոլոր ձևաչափերը սպառված են և շատ վաղուց սնանկ են: Anna Abrahamianը չափազանց կարևոր խնդիրներ է բարձրաձայնում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Ըստ էության, Աննան արևմտահայերենով և արևելահայերենով ասում է այն, ինչի մասին տարբեր պատճառներով մտածում, բայց լռում են հազարավոր հայեր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում:

Անշուշտ, սա միայն առաջին ձնծաղիկն է: Առաջիկայում Հայաստան-Սփյուռք նոր որակի հարաբերությունների, նոր և ժամանակակից ձևաչափերի և, ընդհանրապես, համահայկական բարոյականության ու պատասխանատվության մասին լայն քննարկումներ են ծավալվելու, որովհետև այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, առկա խնդիրները քողարկելն ու լռելն այլևս հնարավոր չեն, որովհետև համահայկական օրակարգերը երբեք այսչափ ապականված, դեգրադացված, ինտելեկտուալ և բարոյական տեսանկյունից հատակին հայտնված, ամբոխի քմահաճույքին նետված չեն եղել: Այնուամենայնիվ, ոչ մի կասկած չունեմ՝ հաջողելու ենք, ուղղակի օրնիբուն աշխատել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել