22-ամյա Հելենա Սթուոնը Լոնդոնից որոշեց անդամահատել առողջ ոտքը քրոնիկական ցավի պատճառով, որը վաղուց արդեն նրան հանգիստ չէր տալիս։

6 տարի առաջ կայակով լողալու ժամանակ նավակը շրջվել էր, և աղջիկն ուժեղ հարվածել էր ոտքը։ Նրա ոտքն սկսել էր ցավել, բայց բժիշկներն ասել էին, որ դա ընդամենը վնասվածք է, և մի երկու շաբաթ հետո ամեն բան լավ կլինի։

Սակայն ժամանակն անցնում էր, բայց ցավը՝ ոչ։ Հելենայի խոսքով՝ նա այնպիսի զգացողություն ուներ, ասես ոտքի մեջ շիկացած լար են մտցնում։ Երբեմն նա ոռնում էր ցավից և թավալ տալիս հատակին։ Միևնույն ժամանակ, ոտքի հետ կապված որևէ խնդիր բժիշկները չեն հայտնաբերել, ոտքն առողջ էր։

Տարիների ընթացքում ցավն ուժեղանում էր, այնպես, որ Հելենան չէր կարողանում ինքնուրույն քայլել և անգամ ցնցուղ ընդունել։ Այդ ժամանակ էլ նա շատերին զարմացրած որոշում կայացրեց՝ անդամահատել կարծես թե առողջ ոտքը։

Ներկայում աղջիկը հիվանդանոցում է, նա ստիպված կլինի վարժվել հենակներով, իսկ հետո՝ պրոթեզով քայլելուն։ Փոխարենը ցավն անցել է, և Հելենան վստահ է, որ շուտով նորից կկարողանա զբոսնել սիրելի կայակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել