Ամերիկյան ռեալթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը բառացիորեն մի քանի օր առաջ երկրպագուներին ցնցել է լուրով, որ նա անբուժելի հիվանդ է: Հեռուստաաստղն անհրաժեշտ հետազոտության է ենթարկվել և կրկնակի անալիզներ հանձնել: Պատասխանները ստանալուց հետո բժիշկները կարողացել են ճշգրիտ ախտորոշում անել:

Ըստ Metro պարբերականի՝ Քիմ Քարդաշյանի մոտ բժիշկները փսորիատիկ արթրիտ են հայտնաբերել: Հայտնի է, որ Քիմը վաղուց է պայքարում փսորիազի դեմ: Դրանից առաջ աստղը գայլախտի կասկածներ ուներ: Ամեն դեպքում, Քիմը թեթևացած շունչ է քաշել՝ լսելով ճշգրիտ ախտորոշումը:

Բայց ամեն ինչ այնքան էլ լավատեսական չէ, որքան թվում է առաջին հայացքից: Փաստն այն է, որ փսորիատիկ արթրիտը կարող է հանգեցնել հաշմանդամության, եթե այն չբուժվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել