Panorama.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման գործընթացը։ Ըստ որոշման՝ այդ կերպ ոտնահարվում է ժողովրդավարական իր գործառույթն իրականացնելու ընդդիմության իրավունքը։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Թուրքիայում քաղաքապետների պաշտոնանկության գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկման արդյունքում ընդունվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից համատեղ կազմված մի փաստաթուղթ, որով Թուրքիային կոչ է արվել ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչներին։ Խստորեն դատապարտվել է հոգաբարձուների նշանակումը, ինչը, ըստ ԵԽ որոշման, վնասում է ժողովրդավարությանը։

ԵԽ-ն նաև անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի ազատազրկմանը՝ պնդելով, որ իշխանությունները ընդդիմադիր գործչին դատապարտել են քաղաքական պատճառներով։ Ընդգծվել է, որ թուրք պաշտոնյաները սպառնալիքներ են հնչեցրել նաև այլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ ԵԽ որոշման մեջ կոչ է արվել վերջ տալ նման սպառնալիքներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել