Tert.am-ը գրում է.

Ս․թ․ սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանական մանդատների ընդհանուր հարաբերակցությունը գրեթե հավասար է: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք այս ընտրությունների արդյունքում Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետը՝ Բենյամին Նեթանյահուն հրաժեշտ կտա պաշտոնին, և արդյո՞ք Իսրայելի արտաքին քաղաքական վեկտորում կլինեն փոփոխություններ: Այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

- Պարոն Վերանյան, սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանական մանդատների ընդհանուր հարաբերակցությունը գրեթե հավասար է: Ի՞նչ է սա նշանակում:

- Այստեղ նոր բան չկա, ապրիլին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները գրեթե նույն տրամաբանության շրջանակներում էին: Դա նշանակում է, որ թե՛ Բենյամին Նեթանյահուի և թե՛ Բենի Գանցի քաղաքական ռեսուրսները հավասարազոր են, բայց էստեղ ամենակարևոր խնդիրն այն է, թե ինչ դիրքորոշում կընդունի Ավիգդոր Լիբերմանը, որը, կարծում եմ, ամենասկզբունքային խնդիրն է: Շատ կարևոր է հասկանալ, թե Նեթանյահուն և Բենի Գանցը Լիբերմանի հետ բանակցությունների սեղանի շուրջ ինչ փաթեթով կնստեն: Պատահական չէ, որ նշում են, թե այս ընտրություններում հաղթող դեր ունի հենց Լիբերմանը, այսինքն՝ Լիբերմանի ֆիգուրը շատ ավելի առանցքային և սկզբունքային նշանակություն ունի ապագա կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: Վերջնական արդյունքներն այնքան կարևոր չեն տվյալ պահին, որքան հետընտրական բանակցային փուլը: Այստեղ է որոշվում կոալիցիոն կառավարության ճակատագիրը: Ի վերջո, Իսրայելի պառլամենտարիզմի պատմությունը ցույց է տալիս, որ իրենք գրեթե միշտ գնում են կոալիցիա ձևավորելու ճանապարհով: Եվ այստեղ այդքան զարմանալու բան չկա: Ուղղակի մրցակցությունը թեժ է և ուժերի բալանսը հավասարակշռված է. դա է խնդիրը: Հիմա այդ բանակցային փուլն է, որտեղ կողմերը կփորձեն հասկանալ միմյանց հնարավորությունները և խնդիրները: Եվս մեկ անգամ նշեմ, որ այստեղ շատ կարևոր է հենց Լիբերմանի գործոնը: 

- Կանխատեսումներ կան, որ այս ընտրությունների արդյունքում խաղից դուրս կգա Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետը՝ Բենյամին Նեթանյահուն:

Հավանականություն, իհարկե, միշտ կա, բայց այստեղ պետք է արձանագրել, որ, ի տարբերություն Բենի Գանցի, որը քաղաքական հարուստ փորձ չունի, քաղաքական գործիչ չէ, Լիբերմանը և Նեթանյահուն համագործակցել են երկար տարիներ և քաղաքական երկխոսության բավականին հարուստ փորձ ունեն, էլ չասած, որ կոալիցիոն կառավարություններ են կազմել և փորձել են արտաքին քաղաքականությունում փոխլրացնող դիրքորոշումներ ընդունել: Պետք է հասկանալ՝ կողմերը ինչ ռեսուրսներ ունեն: Նեթանյահուն և Լիբերմանը, այսպես ասած, ավելի շատ հիմք ունեն միմյանց վստահելու համար, քան Բենի Գանցը Լիբերմանի հետ կամ հակառակը: Բայց, ինչպես ասում են, չի բացառվում, որ անակնկալներ լինեն: Ինչպես ապրիլյան ընտրությունների, այնպես էլ այս ընտրությունների ժամանակ Նեթանյահուի վարչապետության շանսերն անհամեմատ ավելի բարձր են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել