Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին Իջևանում ապօրինի անտառահատումների խստացումների դեմ պայքարող քաղաքացիների ու տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված 13 անձինք ազատ են արձակվել:

Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչ կարգավիճակում են գտնվում հուլիս ամսին կալանավորվածները, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Միջադեպով կալանավորված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Քրեական գործի շրջանակներում 30 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել