Tert.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել իր գլխավոր մրցակից, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարության նախկին ղեկավար Բենի Գանցին միանալ իրեն և կոալիցիա ձևավորել, գրում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Կապույտ և սպիտակ» («Կախոլ-Լավան») կուսակցության առաջնորդ Գանցի մամուլի քարտուղարն անմիջապես չի արձագանքել Նեթանյահուի անսպասելի առաջարկին. վերջինիս հաղորդմամբ՝ կուսակցության առաջնորդն այս առիթով անձամբ ելույթ կունենա օրվա երկրորդ կեսին:

Նեթանյահուի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված է երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրություններում նրա դիրքերի թուլացմամբ:

«Ընտրարշավի ժամանակ ես կոչ եմ արել ստեղծել աջակողմյան կառավարություն, բայց ցավով պետք է արձանագրեմ, որ ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ դա անհնար է»,- հայտնել է Նեթանյահուն:

Նա իր խոսքում նաև կոչ է արել Բենի Գանցին իր հետ կոալիցիա ստեղծել:

«Բենի, մենք պետք է ազգային միասնության կառավարություն ձևավորենք և որքան հնարավոր է շուտ: Պետությունն ակնկալում է, որ երկուսս էլ պատասխանատվություն դրսևորենք և բռնենք համագործակցության ուղին»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունից քաղաքական գործիչ Դավիթ Բիտանը, հանդես գալով ի պաշտպանություն Նեթանյահուի հայտարարության, ասել է. «Բոլոր կողմերը պետք է մի կողմ դնեն իրենց սկզբունքները՝ երրորդ անգամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելու համար: «Կապույտ և սպիտակ» կուսակցության՝ ազգային միասնության կառավարություն ձևավորելու ցանկությունն իրենց պայմաններով չի աշխատի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել