Aysor.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել   2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ դեմքին սև  գրիմ քսելու և  սպիտակ չալմա դնելու համար: Համապատասխան հայտարարությունը, որը հեռարձակել են երկրի բոլոր ազգային հեռուստաալիքները, նա արել է Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիա նահանգ) օդանավակայանում իր օդանավում:

«2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ ես Ալադինի հանդերձանք էի հագել, դեմքիս գրիմ էր: Ես խորապես զղջում եմ դրա համար, այդ ժամանակ պիտի լավ մտածեի,- ասել է նա: - Այդ պատճառով կանադացիներից ներողություն եմ խնդրում»: Թրյուդոն հավելել է, որ 18 տարի առաջ չէր մտածում, որ նման հանդերձանքը հնարավոր է կապել ռասիզմի հետ:

«Հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ»,- ասել է նա: Կանադայի վարչապետը նաեւ շեշտել է, որ «ամբողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ և տոլերանտության կողմնակից է եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել