168.am-ը գրում է․
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անձամբ Արթուր Վանեցյանը:
«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, թե Վանեցյանն ու Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2019/09/19/1175725.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել