Tert.am-ը գրում է.

Մենք գտնվում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում, որովհետև բավական մեծ խտության զարգացումներ են տեղի ունենում, և դրանց մեծ մասն ունի իրավական լուրջ բաղադրիչ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

Իրավաբանի խոսքով՝ սա աննախադեպ գործընթաց է, քանի որ կկիրառվի սահմանադրության այն հոդվածը, որը նախատեսում է իմպիչմենտի՝ պաշտոնանկության գործընթաց, և շատ կարևոր է, որպեսզի հանրությունը պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը, և ինչպիսի վտանգներ կան այստեղ:

«Գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակմամբ, հուլիսի 20-ին, երբ ինքնահռչակումը տեղի ունեցավ: Սա գործընթաց է, որի վերջնանպատակը դատական իշխանության նկատմամբ՝ ընդհանրապես, ՍԴ նկատմամբ՝ հատկապես ու մասնավորապես, գործող քաղաքական ուժի վերահսկողությունը տարածելն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել