Hraparak.am-ը գրում է․

Այս պահին լարված վիճակ է կառավարության շենքի դիմաց: Զոհված զինվորների մայրերը շրջապատել են կառավարության շենքն ու պահանջում են իրենց էլ փոխհատուցում տրամադրել, ինչպես տրամադրեցին Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Նրանք փակել են կառավարության մուտքը, և նախարարները մեծ դժվարությամբ կարողացան մտնել ներս: Իսկ Մարգարիտա Խաչատրյանն էլ՝ Մառոզ Մարգոն, որը համակարգում է մյուս կանանց, եկել նստել է մուտքի դիմաց ու չի շարժվում: Նա մեկ գումար է պահանջում կառավարությունից, մեկ իր զոհված որդուն է պահանջում: Այս պահին կառավարության մուտքը փակ է, լրագրողներն էլ չեն կարողանում մտնել ներս, որտեղ արդեն նիստը մեկնարկել է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել