Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 32 հարց է, որից երկուսը՝ ամբողջությամբ գաղտնի, մեկ հարցը՝ մասամբ, մեկ հարց էլ հանվել է օրակարգից:

Կառավարությունն այսօր կքննարկի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագծերը: Կներկայացվի «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանը կներկայացնի նախագիծ, որի 2, 3, 4, կետերը կլինեն գաղտնի: Նախագծով նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թվականի 9 ամսում հատկացնել 291,687.4 հազ. դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել