Բարի ճանապարհ, պարոն Օսիպյան:

Մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ, որպես դիդակտիկ նյութ երիտասարդ քաղաքագետներին դասավանդելիս:

Մենք Ձեզ կհիշենք, որ չմոռանանք արժևորել զինակիցների հիշատակը երկինք բարձրացնող ու մոլագար հրահանգները նրբորեն շրջանցող ապագա գործիչներին:

Մենք Ձեզ չենք հիշի ամեն սեղան նստելիս տղերքի կենացը խմելիս: Բայց, ցավոք, Ձեզ դեռ երկար կհիշեն «փռեմ ասֆալտին» խեղկատակ վիդեոկլիպներում 5 րոպեով դերասան դարձածները:

Բարի ճանապարհ դեպի շաբաթներով անխուսափելիորեն մոռացվածի կառավարական աշխատասենյակ, պարոն գեներալ:

Դուք կնստեք օրերով, առավոտից երեկո, հույսով, որ հիմա սելեկտորը կզանգի: Իսկ նա գնալով ավելի ու ավելի քիչ կզանգի: Տանջալի օրն անցկացնելու համար որևէ խաղ սկսեք խաղալ: Այս մի խորհուրդն ամբողջովին անվճար էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել