Tert.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն ապացույցներ է ներկայացրել թագավորության արևելքում նավթային օբյեկտների վրա հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ, գրում է Daily Mail-ը:

Սաուդյան Արաբիան ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մնացորդներ, որոնք, երկրի հավաստմամբ, օգտագործվել են թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումների ժամանակ: Սաուդյան Արաբիան այդ սարքավորումները բնութագրել է որպես հարձակմանն Իրանի մասնակցության «անվիճելի» ապացույցներ:

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ Մալքին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ 25 անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, ներառյալ՝ իրանական Delta Wing անօդաչու թռչող սարքերը, օգտագործվել են Աբքայքի նավթավերամշակման գործարանի, ինչպես նաև Խուրայսի նավթային օբյեկտների վրա հարձակման ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ յոթ հրթիռները կամ չեմ ընկել թիրախավորված օբյեկտների վրա, կամ չեն պայթել, իսկ մի քանիսի բեկորները դուրս են բերվել անապատից:

«Հարձակումը տեղի է ունեցել հյուսիսից և անժխտելիորեն Իրանի կողմից»,- հայտնել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել