Tert.am-ը գրում է.

ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը չի ցանկանում կտրուկ գնահատական տալ ԱԺ ԼՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին՝ կապված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հետ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնահատականն ընդհանուր է՝ նախագիծն իսկապես վտանգավոր է։

Նշենք, որ ԼՀԿ-ն ԱԺ է ներկայացրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

«Սա իսկապես խիստ վտանգավոր նախագիծ է, միայն մի դեպքում այդ կառույցների ղեկավարներին կարելի է պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներով նշանակել, երբ տվյալ ոլորտներն ունենան նախարարությունների կարգավիճակ և մյուս նախարարների հետ միասին մասնակցեն ԱԺ հարց ու պատասխանին, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը։ Այսինքն՝ թե՛ հասարակության, թե՛ ԱԺ-ի համար նրանց գործունեութունը թափանցիկ ու մաքսիմալ հասանելի է, ինչպես եվրոպական մի շարք երկրներում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել