Tert.am-ը գրում է.

Վաղուց արդեն ակնհայտ է, որ բոլոր նրանք, ովքեր իշխանության կամակատար դառնալու պատրաստակամություն չունեն, ենթարկվելու են ճնշումների: Դա պարզ է: Այն որ Սահմանադրական դատարանի շուրջ պրոցեսներ ընթանում են և դեռ ընթանալու են, դա էլ է փաստ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկությունները ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսները լռեցնելու համար են արվում, Վարոսյանն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական բացատրություն չկա, յուրաքանչյուր մարդ ինչ ուզի, կարող է մտածել: Նա չի կարծում, որ այս պաշտոնանկություններով փորձում են շեղել Սահմանադրական դատարանի վերաբերյալ արված հայտարարություններից:

«Մենք միայն մեկ պաշտոնանկության հետ կապված ինչ-որ պարզաբանում ունենք՝ Արթուր Վանեցյանից: Ինչ-որ մեկը հասարակությանը ներկայացրե՞լ է պատճառները: Ես այս ամեն ինչը կապում եմ հետևյալի հետ. ակնհայտ է ինձ համար, որ օրվա իշխանությունը փորձ է անում ամբողջական իշխանության ուզուրպացիա իրականացնել: Այսինքն՝ ամբողջապես իշխանության 3 թևերը վերցնել կատարյալ վերահսկողության ներքո»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Նրա խոսքով, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տվող անձնավորություն լիներ, վաղուց արդեն տված կլիներ: Վարոսյանը հավելեց՝ թե ինչ կանեն իշխանությունները, ինչի նրանք պատրաստ կլինեն հանուն ամբողջական իշխանության, դա ցույց կտա ժամանակը. իրավիճակն այնպես է զարգանում ու քայլերն այնպիսին են, որ տրամաբականական կանխատեսումներ անելն ահնար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել