Նոր Զելանդիայի ոստիկանությունը մարիխուանայի մեծ խմբաքանակ է առգրավել Թասման շրջանում՝ Հարավային կղզու հյուսիս-արևմուտքում: Սև շուկայում առգրավված խմբաքանակի մոտավոր արժեքը գրեթե 3.2 միլիոն դոլար է կազմում:

Նշվում է, որ Թասմանի շրջանում լայնամասշտաբ գործողության ընթացքում օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացվել գյուղական բնակավայրի տներից մեկում: Խուզարկության ընթացքում իրավապահները ստորգետնյա խոշոր բունկեր են հայտնաբերել, որի մեջ մարիխուանայի պլանտացիա է եղել:

Գործողության ընթացքում 63-ամյա տղամարդ է ձերբակալվել, որին արդեն մեղադրանք է առաջադրվել կանեփի ապօրինի մշակման և վաճառքի համար:

Նշվում է նաև, որ խուզարկության ընթացքում մեծ թվով հրազեն է առգրավվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել