Քրդերի երազանքն է ունենալ սեփական ազգային պետություն, որի համար հազարավոր քրդեր են զոհվել ու հիմա նույնպես զենքերը ձեռքին գնում են ինքնազոհողության։ Սակայն քրդերին չի հաջողվում իրենց երազանքը իրականացնել, և պատճառը միայն աշխարքաղաքական բարդ միջավայրը չէ։

Քրդերը տարանջատված են տարբեր ցեղերի ու ցեղամիավորումների, ունեն կրոնական տարբեր պատկանելություն՝ շիաներ, սուննիներ, ալեվիներ, անգամ քիրստոնյաներ և այլն, ունեն նաև լեզվային տարանջատումներ։ Սակայն այդ տարանջատումները կլինեին հաղթահարելի, եթե ունենային պետականության հայեցակարգ՝ բանաձև, որը նրանց կմիավորեր։ Անգամ քաղաքական նպաստավոր պայմաններում քրդերը չեն կարողացել հաղթահարել այդ տարանջատումները և հնարավոր պետականության կերտման շանսի պարագայում միմյանց հետ պատերազմել են իշխանության համար, որի արդյունքում բազմիցս կորցրել են այդ հնարավորությունները։

Այս պայմաններում քրդերը վերածվել են գործիքների՝ տարբեր երկրների կողմից օգտագործվելու համար։ Իսրայելական, տարաբնույթ արաբական, ռուսական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, թուրքական, իրանական և այլ երկրների հատուկ ծառայությունները Քրդստանում ունեն իրենց հաճախորդները, որոնց միջոցով շատ քրդեր օգտագործվում են տարբեր խնդիրներ լուծելու համար։ Դա քրդերի դժբախտությունն է, որ իրենց տարանջատումները պարարտ հող են նման իրավիճակի համար։ Քրդերի յուրաքանչյուր խմբավորում ունի իր գաղափարական հիմնավորումն այդ տարանջատումները արդարացնելու համար՝ մարքսիստական, լիբերալ, սուննիական, շիայական, թրայբալիստական և այլն։

Կարծես թե Հայաստանում «Նոր Քրդստան» է սկսվում ձևավորվել, և պարզ չէ, թե ով որ երկրի շահերն է ներկայացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել