Աշխարհը լի է տարօրինակ հանցագործություններով ու ոչ պակաս տարօրինակ հանցագործներով, սակայն մենք առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենատարօրինակ հանցագործությանն ու ամենատարօրինակ հանցագործին։ Ուշադրության կենտրոնում Ֆրենկ Բայրոն կրտսերն է՝ այս անմեղ տիկնիկը։ 

Ո՛չ, սա  ձեր պատկերացրած սարսափ ֆիլմերի զարգացումներից չէ, որտեղ անիծված տիկնիկը սպանում է բոլոր հերոսներին, այլ սովորական, թատերական ներկայացման մի տիկնիկի պատմություն:

Ֆրենկ Բայրոն կրտսերը հայտնի Մեծն Լեստերի տիկնիկն էր, ում հետ վերջինս ներկայացումներ էր բեմադրում: Լեստերն այնքան հմտորեն էր կարողանում օգտագործել տիկնիկն ու խոսել նրա միջոցով, որ դահլիճում հավաքված անհամբեր հանդիսատեսը չէր էլ կասկածում, որ տիկնիկը խոսել չգիտի:

Լեստերի ներկայացումները լի էին Ֆրենկ Բայրոն կրտսերի կողմից պատմվող հումորային պատմություններով: Դրանք այնքան ծիծաղելի էի, որ ներկայացումներից մեկի ժամանակ միաժամանակ 3 կին տեղում ծիծաղից մահացավ: Հավաքված ոստիկանության աշխատակցիների հարցումներից հետո հանդիսատեսը վկայություն տվեց ընդդեմ Ֆրենկ Բայրոն կրտսեր տիկնիկի:

Նրանք միաձայն ասում էին, որ խեղճ կանայք մահացել են տիկնիկի պատմած անեկդոտներից անմիջապես հետո: Ոստիկանությունը ստիպված ձերբակալեց տիկնիկին, քանի որ այլ թեկնածու չկար հանցագործության մեջ մեղադրելու համար, ու քանի որ տիկնիկի դեմ վկայություն էին տվել բոլոր ներկաները:

3 օր անընդմեջ տիկնիկին հարցաքննության ենթարկելուց հետո 4-րդ օրը նրան բաց թողեցին, քանի որ նա մինչև վերջ հրաժարվեց մի բառ արտասանել ու խոստովանել իր մեղքը: Մի խոսքով` հանցագործ տիկնիկը նորից հայտնվեց ազատության մեջ, հասավ իր տիրոջն, ու նրանք միասին մի ամբողջ խամաճիկների դպրոց բացեցին:

Չնայած պատմության դրական ավարտին՝ Ֆրենկ Բայրոն կրտսերը մնաց պատմության մեջ որպես միակ տիկնիկ, ում մեղադրել են սպանության մեջ ու լրջորեն հարցաքննության ենթարկել ոստիկանությունում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել