«Չկա նման բան»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու:

«Ինչպես տեսնում եք, արդարացված չեն: Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,- ասաց Տոնոյանը:

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից, Դավիթ Տոնոյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ վարչապետի հետ տարաձայնությունների հետևանք էր նրա հրաժարականը, Տոնոյանն ասաց, որ առանց որևէ պատճառի որևէ հրաժարական չի լինում:

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականին, Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ես հերքում եմ որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություն չունեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել