Tert.am-ը գրում է.

Լուսավոր Հայաստան խմբակցությունը որևէ մեկի ծրագիրը առաջ չի տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով այն գնահատականներին, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու նախագիծը իշխանության ծրագիրն է:

Նշենք, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագիծը:

«Մենք ունենք մեր օրակարգը, և այս նախագիծը ներկայացնելը տրամաբանական շարունակությունն էր այն բանի, որ մենք առաջարկում էինք, որ ուժային կառույցները դառնան նախարարություններ և տեղափոխվեն ԱԺ վերահսկողության դաշտ, քանի որ մինչ այսօր՝ անկախ նրանից, թե ինչ չափանիշներով են ընտրվել թեկնածուները, ընտրության գլխավոր չափանիշը եղել է քաղաքական նպատակահարմարությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե այս չափանիշը չգործեր, ապա այսօր նախկին ոստիկանապետը, ԱԱԾ պետը կմնային իրենց պաշտոններում. «Այս պատճառով առաջարկում ենք, որ այդ պաշտոնյաները ընտրվեն այն չափանիշներով, ինչ չափանիշներով որ ընտրվում են պատգամավորները»:

Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը ԱԱԾ պետի հրաժարականից հետո ընդունվեց և այս ֆոնին ընկալվում է որպես իշխանությանը ձեռնտու նախագիծ, Անի Սամսոնյանն ասաց, որ այս նախագծի շուրջ իրենք աշխատել են գրեթե 3-4 չորս ամիս, իսկ ԱԱԾ պետը նոր է հրաժարական տվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել