Tert.am-ը գրում է.

Հնդկաստանում բնակվող 74-ամյա Էրամատին և 78-ամյա Ռաջան օրեր առաջ երկվորյակ դուստր են ունեցել: Երեխաների հետ այժմ ամեն ինչ կարգին է, սակայն ամուսինները գտնվում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Ինչպես հաղորդում է NY Post-ը, ծննդաբերությունից հետո տարեց մայրիկը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկը, որը հետևել է հղիության ընթացքին, նշել է, որ իրենից սկզբնապես թաքցրել են Էրամատիի իրական տարիքը. եթե նա ավելի երիտասարդ լիներ, բարդությունից հնարավոր կլիներ խուսափել: Բժշկին ասել էին, որ նա 60 տարեկան է:

«Մենք պատահական ենք դա իմացել, երբ երեխան արդեն բեղմնավորվել էր: Բուժքրոջ հետ զրույցում նրա ամուսինը պատահաբար նշել է կնոջ իրական տարիքը: Ես ցնցված էի»,- խոստովանել է բժիշկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել