Խրթխրթան, կարմիր, անուշաբույր ձողիկները պատրաստվում են շատ արագ, առանց ավելորդ ջանքերի:

Բաղադրիչներ

  • 1 հատ լավաշ,
  • 2 ձու,
  • 2 պճեղ սխտոր,
  • 150 գ պանիր,
  • Կանաչի՝ ըստ ճաշակի,
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
  • Կարագ՝ տապակելու համար։

Պատրաստման եղանակը

  1. Պանիրը կտրատել ձողիկների տեսքով: Սխտորը, կանաչին մանրացնել և խառնել:
  2. Ձվերը հարել և համեմել աղով:
  3. Լավաշը կտրատել 8-10 սմ երկարությամբ և 10-12 սմ լայնությամբ ուղղանկյունների:
  4. Ուղղանկյան եզրին դնել պանիրի ձողիկը, վրան լցնել սխտորն ու կանաչին և գլանաձև խնամքով ոլորել: Ստացված ռուլետները թաթախել ձվի մեջ և տակապել կարագով երկու կողմից:
  5. Մատուցել թթվասերով կամ նախընտրած սոուսով:

Անուշ լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել