Խնդիրը բնավ այն չէ, որ շարքային Աշոտ Փաշինյանը Երևանում քույրիկի հետ զբոսնում է: Հերթական արձակուրդի մեջ է, Երևանում զբոսնում է, լավ է անում: Եվ ընդհանրապես, բարի ծառայություն և ընտանեկան երջանկություն մաղթենք շարքային Աշոտ Փաշինյանին:

Խնդիրն այն է, որ ժողովրդի վարչապետի զավակները Երևանում պետական թիկանազորով են զբոսնում: Սա նույնիսկ խնդիր չէ, սա խայտառակություն է, որովհետև ժողովրդի վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը պետական թիկնազորից զրկեց Ամենայն հայոց կաթողիկոսին: Այդ ժամանակ դաշտ նետվեցին երեք հիմնավորումներ.

  • Աշխարհիկ իշխանությունը պետք է տարանջատել հոգևոր իշխանությունից:
  • Վեհափառն իր հոտից չպետք է վախենա և մարդկանց մեջ չպետք է դուրս գա թիկնազորով:
  • Եթե վտանգ է զգում Վեհափառը, թող դիմի ժողովրդի վարչապետին, և նա թիկնազոր կտրամադրի:

Հարց է, չէ՞, առաջանում. ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով: Վտանգ կա՞, ժողովրդի վարչապետի ընտանիքը ժողովրդի՞ց է վախենում, որ մարդամեջ է դուրս գալիս թիկնազորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել