Tert.am-ը գրում է.
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հանդիպել է սիրիահայ վիրաբույժ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադին: Հանդիպմանը ներկա են գտնվել «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, բժշկուհի Պետյա Հադդադը և Ջաննի Հադդադի օգնական Ալիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը բժիշկ Հադդադը ներկայացրել է 2000թ-ից Հայաստանում ծավալած իր գործունեությունը, որի շրջանակում տարեկան 2 անգամ բարեգործական այց է կատարում Հայաստանում և անվճար վիրահատություններ և խորհրդատվություններ կատարում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/09/17/Anna-Hakobyan/3095883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել