168.am-ը գրում է․

«Ցավում եմ, բայց, փաստորեն, երեկվա իշխանությունների ճնշումները տեղ են հասել, դատարանի այս որոշմանը չեմ վստահում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած որոշմանը, որի համաձայն՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ։

Նշենք, որ դատարանի որոշումից հետո Ռ. Քոչարյանի աջակիցները հայտարարեցին, որ անժամկետ նստացույց են անելու, որից Լևոն Քոչարյանը տեղյակ չէր։
«Տեղյակ չեմ, կքննարկեմ ու կհասկանամ»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել